ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Փաշինյանի քաղաքականության հետևանքը համազգային նոր աղետն է լինելու

Փաշինյանի քաղաքականության հետևանքը համազգային նոր աղետն է լինելու
27.07.2024 | 20:11

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» TV-ին:

Այվազյանն ԱԳ նախարար է եղել հետպատերազմյան վեց ամիսներին: Թվում է՝ կարճ ընթացք է, բայց այն, ըստ էության, շրջադարձային մի փուլ էր:

Այս հարցազրույցի ամենաուշագրավ հատվածը, ըստ իս, Այվազյանի պնդումն է, թե ԱԳՆ-ն տեղյակ չի եղել՝ ինչպես է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել Բաքվին, և ինչ հուշագիր է ստորագրվել:

Սա 2020-ի վերջին վերաբերող բացահայտում է:

Փաստորեն հենց այդ փուլից Փաշինյանը՝ զսպման քաղաքականության փոխարեն, վարել է նվազագույն դիմադրողականության քաղաքականություն, ինչը, ի վերջո, պետք է քանդեր Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն:

Նույն քաղաքականությունը Փաշինյանը վարում է այսօր, երբ նա սեպարատ բանակցությունների մեջ է Ադրբեջանի հետ ու ձգտում է խաղաղության թեկուզև ծանր զիջումների գնով: Այդ գնով նա մտադիր է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից ու այդ փաստը «վաճառել» հասարակության և Արևմուտքի վրա:

Փաշինյանի հաշվարկները դարձյալ ձախողվելու են, որովհետև նրա քաղաքականությունը ավելի է մեծացնելու Բաքվի «ախորժակը»՝ մի կողմից, մյուս կողմից՝ Մոսկվայում հանդարտությամբ չեն արձագանքելու Փաշինյանի քաղաքականությանը, որի հիմնական նպատակը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է:

Փաշինյանի քաղաքականության հետևանքը ոչ թե խաղաղությունն է լինելու, այլ համազգային նոր աղետը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ